Լավրովը Նյուրենբերգյան դատավարությանը
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բարձր է գնահատել Նյուրենբերգյան դատավարության ժառանգությունը, որը լայն կիրառություն է գտել ազգային դատական համակարգերում:
«Դատավճիռը մեծ ազդեցություն է ունեցել խորհրդային քրեական օրենսդրության և գործընթացի վրա»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Նյուրենբերգի դասեր»-«Նյուրնբերգյան գործընթացի ազդեցությունը ժամանակակից աշխարհակարգի ձևավորման վրա» միջազգային գիտական և գործնական ֆորումին տված տեսաուղերձի ժամանակ: Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Նյուրենբերգյան դատավարությունը` միջազգային քրեական արդարադատության մոդելը, ապացուցեց, որ արդարությունը կարելի է ձեռք բերել, եթե գործին մասնագիտական մոտեցում ցուցաբերեն, միջպետական լայն համագործակցության, համաձայնության փոխադարձ հարգանքի հիման վրա»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան, 1Lurer.am