«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՈՎՔԵՐ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ ԴԵՄ ՔՎԵԱՐԿԱԾՆԵՐԸ

20/11/2020

ԵՊՀ գիտական խորհուրդն այսօր՝ 48 կողմ, 5 դեմ և 8 ձեռնպահ ձայների համամասնությամբ ընդունել է հայտարարություն՝ որով պահանջում է  վարչապետ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Գիտխորհուրդը հայտարարությունը քվեարկել է փակ, գաղտնի քվեարկությամբ, և պաշտոնապես չի հրապարակվել դեմ քվեարկողների անունները, սակայն ԵՊՀ լավատեղյակ մեր աղբյուրները պատմեցին, թե ովքեր են հավանական դեմ քվեարկողները։ Ըստ այդմ, նրանք են ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը և ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:

Hraparak.am