ՈՎՔԵՐ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ ԴԵՄ ՔՎԵԱՐԿԱԾՆԵՐԸ
20/11/2020
ԵՊՀ գիտական խորհուրդն այսօր՝ 48 կողմ, 5 դեմ և 8 ձեռնպահ ձայների համամասնությամբ ընդունել է հայտարարություն՝ որով պահանջում է վարչապետ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:
Գիտխորհուրդը հայտարարությունը քվեարկել է փակ, գաղտնի քվեարկությամբ, և պաշտոնապես չի հրապարակվել դեմ քվեարկողների անունները, սակայն ԵՊՀ լավատեղյակ մեր աղբյուրները պատմեցին, թե ովքեր են հավանական դեմ քվեարկողները։ Ըստ այդմ, նրանք են ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը և ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը: