«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել. Հայտնի է պատճառը

09/08/2022

Тurkish Airlines» ավիաընկերությանՄայամիից Ստամբուլ մեկնած ինքնաթիռն ուղևորներից մեկի մահվան պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Բուխարեստի օդանավակայանում։

Տեղեկությունը հայտնում է «Digi 24» հեռուստաալիքը։

«Երբ ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, ինքնաթիռը ստիպված վայրէջք կատարել է Բուխարեստում»,– ասվում է հաղորդագրությունում։ Օդանավը վայրէջք է կատարել 14:58–ին (Երևանի ժամանակով 15:58–ին), օգնության են հասել օդանավակայանի բժիշկներն ու շտապօգնության բրիգադը։

Նրանք վերակենդանացման ստանդարտ քայլեր են ձեռնարկել, բայց չեն կարողացել փրկել ուղևորին։

Օդանավում 234 ուղևոր է եղել։