Արցախում հոկտեմբերի 17-ից կսկսվեն կենսաթոշակների և նպաստների վճարումները
16/10/2020
Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ ս․թ․ հոկտեմբերի 17-ից սկսվելու են բոլոր տեսակի կենսաթոշակների և պետական նպաստների վճարումները Ստեփանակերտ քաղաքում։
Կենսաթոշակ և (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր և, առկայության դեպքում, նույնականացման քարտ) ներկայանալ նախարարության նոր ապաստարան։
Վճարումները կիրականացվեն անկախ կենսաթոշակառուի կամ նպաստառուի հաշվառման վայրից։