«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լևոն Երանոսյանը զանգահարել է ընտանիքին ու հայտնել, որ Արցախում է․ պաշտպան

22/10/2020

Մամուլում հոկտեմբերի ութի երեկոյան տեղեկություն տարածվեց, թե վարչապետի նշած «դավաճանների» գործով ձերբակալվել է նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը: Factor.am֊ի հետ զրույցում նրա փաստաբան Տիգրան Սաֆարյանն ասել էր Երանոսյանի գտնվելու վայրի, բերման ենթարկվելու հիմքերի մասին տեղեկություն չունեն: Այսօր կրկին կապ հաստատեցինք Երանոսյանի պաշտպանի հետ` պարզելու, թե, ի վերջո, հայտնի դարձա՞վ Երանոսյանի գտնվելու վայրն ու կարգավիճակը․ «Հենց այդ նույն օրը (նկատի ունի հոկտեմբերի 9-ին), պարոն Երանոսյանը զանգահարել է իր ընտանիքի անդամներին և հայտնել, որ Արցախում է գտնվում, իր մարտական ընկերների հետ»,-նշեց պաշտպանը։ Մեր հարցին, թե, այսինքն, լուրերը, որ Երանոսյանը ԱԱԾ-ի կամ Ռազմական ոստիկանության կողմից բերման է ենթարկվել, կե՞ղծ էին, Սաֆարյանը արձագանքեց․ «Ես այս պահին չեմ կարող դա ոչ հաստատել, ոչ հերքել, որովհետև անձամբ չեմ խոսել, գիտեմ միայն այն, ինչը ինքը հայտնել է իր ընտանիքին», -եզրափակեց նա։