Կալանավորվել են ԱԻՆ աշխատակիցներ. ԶԼՄ
«ժողովուրդ»–ի տվյալներով` ԱԻՆ-ում պաշտոնների նշանակման գործընթացքում կոռուպցիոն գործարքների գնացած որոշ աշխատակիցներ ձերբակալվել են, մի քանիսն էլ կալանավորվել։
«ԱԻՆ–ի պաշտոնատար անձինք տարբեր անձանց պաշտոնների նշանակման գործընթացում կոռուպցիոն գործարքների են գնացել, և շղթան հասնում է մինչև ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը։ Այս պահին կան նախարարության ձերբակալված և կալանավորված աշխատակիցներ։ Գործով անցնող անձինք ցուցմունքներում տվել են նախարար Փիլոյանի անունը»,– նշում է օրաթերթը։
Գերատեսչությունից Sputnik Արմենիային հայտնեցին դեռևս ոչնչից տեղյակ չեն, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեի հետ դեռևս չի հաջողվում կապ հաստատել։
Հիշեցնենք` երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԻ նախարարին 14 օրով արձակուրդ (https://t.me/armeniasputnik/17096) ուղարկեց և վերջինս հնարավոր է, որ այլևս չվերադառնա աշխատանքի։
«Ժողովուրդը նաև չի բացառում, որ նրան մեղադրանք առաջադրվի։
https://t.me/armeniasputnik/17058