«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մենք շարունակելու ենք առաջ տանել մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը

07/04/2022

Եթե ընդհանուր գնահատական տալու լինեմ, պիտի արձանագրեմ, որ երկու ուղղություններով առաջ գնալու համաձայնություն է ձեռք բերվել և հետագա գնահատականը, իհարկե, կախված է համաձայնությունների գործնական կիրառման փուլում արձանագրվելիք արդյունքներից: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփելով երեկ Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպումը:

«Մենք հետևողականորեն շարունակելու ենք առաջ տանել մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մեր օրակարգը և պիտի առավելագույնն անենք, որ այս օրակարգը դառնա իրականություն: Կրկնում եմ, ցավոք դա միայն մեզնից չէ կախված, բայց մենք աշխատանքի մեր մասը պիտի հետևողականորեն իրագործենք»,- ընդգծեց վարչապետ Փաշինյանը։