«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կալանավորվել է Գորիսի փոխհամայնքապետը

11/11/2021

Կալանավորվել է Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, որում մասնավորապես ասվում է․

«Վերջերս հայտարարել էի, որ «Այսպիսի խեղճացած, վախեցած, կամակատար դատարանները երբեք չեն եղել»։

Այս պնդումը վերաբերում է առհասարակ իրավապահներին: Այս պնդման հերքման դեպքում այսօր հարուցված կլիներ քրեական գործ առնվազն Հայաստանի տարածքների ապօրինի փոփոխման վերաբերյալ: Այս պնդման հերքման դեպքում Գորիսի փոխքաղաքապետը՝ Մենուա Հովսեփյանը չէր կալանավորվի հենց այսօր, հենց այն օրը, երբ Սյունիքի մարզի ճակատագիրը որոշում են ադրբեջանից ու կոնկրոտ գործողություններ ձեռնարկում: Հենց այս պնդման հերքման դեպքում՝ դատախազությունը հենց իր նախաձեռնությամբ արդեն հայտարարություն տարածած կլիներ Արարատի մարզում (հղումը մեկնաբանություններում) այս իշխանությունների կողմից ընտրողների կամքի վրա ուղղակի միջամտելու, հերթական անգամ վարչական ռեսուրսը չարաշահելու վերաբերյալ»։