«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Էրդողանը կայցելի ԱՄԷ

12/02/2022

Փետրվարի 14-15-ը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պաշտոնական այցով կլինի Արաբական Միացյալ Էմիրություններում, տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները:

Նշվում է, որ այցի ընթացքում Էրդողանը կլինի Աբու Դաբիում և Դուբայում: Նա կմասնակցի Թուրքիայի ազգային օրվան՝ Dubai Expo համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում: Այցի օրակարգում է մի շարք միջկառավարական համաձայնագրերի ստորագրումը, այդ թվում՝ ներդրումների ոլորտում։