«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է նախատեսում ռուսական նավթի գնի վերին շեմը խախտողների համար

10/09/2022

Ռուսական նավթի գնի վերին շեմը, որը քննարկվում է Մեծ յոթնյակի շրջանակում, նախատեսում է պատասխանատվություն այն երկրների համար, որոնք փորձում են թաքցնել գնված նավթի ծագումը կամ գինը, ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ադեվալե Ադեյեմոն։

Ինչպես պարզաբանել է Ադեյեմոն, ռուսական նավթը պետք է դուրս գա համաշխարհային շուկա՝ պայմանով, որ ընկերությունները «բարեխղճորեն հավատարիմ կմնան գնային շեմին»։ «Նրանք, ովքեր խուսափում են գների վերին շեմի ռեժիմից՝ կեղծելով փաստաթղթերը կամ այլ կերպ թաքցնելով նավթի իրական ծագումը կամ գինը, հետևանքների կբախվեն այն իրավասությունների ներքին օրենսդրության համաձայն, որոնք կիրառում են գների վերին շեմի ռեժիմը», – ասել է նա։