«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թաթոյանը հանդիպել է Փարիզի հայ համայնքի լայն շրջանակի հետ

11/12/2021

Ֆրանսիայում Հայկական սփյուռքի կառույցների ու ղեկավարների, փաստաբանների ու լրագրողների հետ առանձին հանդիպումներից բացի, տեղի ունեցավ նաև լայն շրջանակի հանդիպում Փարիզի հայ համայնքի հետ:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Ավելի վաղ Թաթոյանը Ֆրանսիայի Սենատում Սենատի անդամներին ու Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներին դեկտեմբերի 7-ին ներկայացրել է պատերազմից հետո մարդու իրավունքների խախտումներն ու ադրբեջանական շարունակական ցեղասպան քաղաքականությունը: Ցույց է տվել անվտանգության ապառազմական գոտի ստեղծելու հրատապությունը կոնկրետ օրինակներով ու փաստերով։