«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Էրդողանի խոսնակ. «Թուրքիան հետքայլ չի անի S-400-ների հարցում»

12/03/2021

Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը թուրքական «Haber Global» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման պատճառով թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությանը: 

Չնայած S-400-ների հարցում ամերիկյան կողմի ճնշմանը՝ Քալընը նշել է, որ Թուրքիան չի հրաժարվելու այդ համակարգերից:

«Մենք հետքայլ չենք անի S-400-ների հարցում: Մեր վճռականությունը շարունակվում է: S-400-ները վտանգ չեն ներկայացնում F-35-երի (ամերիկյան կործանիչներ-խմբ.) համար»,-ասել է Էրդողանի խոսնակը: 

Ըստ նրա՝ S-400 համակարգերի շուրջ քննարկումները ոչ թե տեխնիկական բնույթ են կրում, այլ՝ քաղաքական:

«Մենք էլ ասում ենք՝ «Եկեք քաղաքականապես լուծենք» (խնդիրը-խմբ.)»,-ասել է նա և հավելել, որ Թուրքիայի դեմ CAATSA  («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդների դեմ պայքարի մասին»)  պատժամիջոցները անիմաստ և դիսֆունկցիոնալ են: 

Քալընը շեշտել է, որ այդ սպառնալիքի լեզուն չի կարող ազդել Թուրքիայի վրա:

Հիշեցնենք, որ F-35-երի ծրագրի շրջանակներում ԱՆկարան պետք է ստանար 100 միավոր F-35։ Թուրք օդաչուները անգամ վերապատրաստում էին անցնում ԱՄՆ-ում։ Սակայն ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից հետո՝ 2019թ․ հուլիսին ԱՄՆ-ն կասեցրեց Անկարայի մասնակցությունը այդ ծրագրին, իսկ  օդաչուները վերադարձան Թուրքիա։ 

Աղբյուր`    Ermenihaber.am

facebook sharing button

twitter sharing button

pinterest sharing button

email sharing button