«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինչու՞ չի կարելի դատարկ ստամոքսին ուտել թթու և տապակած սնունդ

03/04/2022

ՌԴ դիետոլոգների ազգային ասոցիացիայի անդամ Նատալյա Կրուգլովան զգուշացրել է, որ թթու, տապակած և կծու սնունդը կարող է վտանգավոր լինել որոշ մարդկանց համար։ Այս մասին հայտնում է «Մոսկվա 24»-ը։

Մասնագետի խոսքով՝ առանձնահատուկ խնամքի կարիք ունեն մարսողական համակարգի հիվանդություններով տառապողները։ Սննդաբանը նրանց խորհուրդ է տվել դատարկ ստամոքսին չուտել թթու սնունդ, այդ թվում՝ բանջարեղեն և մրգեր։ Տապակած և շատ համեմունքներով ուտեստները, ըստ նրա, կարող են նաև գրգռել ստամոքսի լորձաթաղանթը:

Հատկապես խնդրահարույց է սուրճը։ Կրուգլովան պնդում է, որ դատարկ ստամոքսում այս ըմպելիքը  կարող է սրել աղեստամոքսային տրակտի քրոնիկական հիվանդությունները, ուստի դրանից պետք է խուսափեն ռեֆլյուքսային էզոֆագիտ ունեցող մարդիկ։ Միաժամանակ, նրա խոսքով, սուրճը կարող է օգտակար լինել լյարդի հիվանդությունների դեպքում։

Սննդաբանը շեշտել է, որ սուրճը վնասակար է մարսողական համակարգի հիվանդություններ ունեցող կամ դրանց նկատմամբ նախատրամադրվածություն ունեցող մադկանց համար։ Առողջ մարդու վրա այն չի ազդում։