«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սեդրակ Առուստամյանն ազատ է արձակվել ՔԿՀ-ից

04/12/2020

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանն արդեն ազատ է արձակվել ՔԿՀ-ից։ Ա

Ավելի վաղ հայտնել ենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարել է Սեդրակ Առուստամյանին 50 մլն դրամի չափով գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպանի միջնորդությունը։ Գրավի համար նախատեսված գումարը դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցելուց հետո Առուստամյանն ազատ է արձակվել։

Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է ԱԱԾ-ում քննվող քրեական գործերից մեկի շրջանակներում: Ապրիլի 23-ի երեկոյան նրան հրավիրել էին ԱԱԾ՝ հարցաքննության՝ վկայի կարգավիճակով: Այնուհետև՝ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման և կաշառք տալու համար: Վերջինս չի ընդունում առաջադրված մեղադրանքը: