«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայի խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել հակահայկական ձևակերպումներով հռչակագիրը

02/02/2022

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը խորհրդարանի վավերացմանն է ներկայացվել 2021 թվականի հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված այսպես կոչված «Շուշիի հռչակագիրը»։ Այս մասին հայտնում է Անատոլիական գործակալությունը։

Հռչակագրով Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների մակարդակը բարձացվում է դաշնակցայինի, նշել են Թուրքիայի խորհրդարանում։

Հիշեցնենք, որ հռչակագրում խոսվում է «Թուրքիայի դեմ Հայաստանի անհիմն պահանջների» մասին, որոնք «աղավաղում են պատմությունը և վնասում տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը»։ Հռչակագիրը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը կնպաստի թուրք-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանը։