Մարսելում կրակել են «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի ուղղությամբ
Կրակոցներ են հնչել Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի ուղղությամբ: Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 24-ին՝ ժամը 18:40-ին:
Ինչպես հայտնում է Nouvelles d'Arménie պարբերականը, 20:15-ին մի քանի ոստիկանական խմբավորումներ են մեկնել ուսումնասիրելու տարածքը: Կրակոցի հետևանքով կոտրվել է երկրորդ հարկի պատուհանը, որտեղ դաշնամուրի դաս էր անցկացվում: Տուժածներ չկան: Դեպքի առնչությամբ Մշակույթի կենտրոնի նախագահը բողոք է ներկայացրել ոստիկանություն:
Նշվում է, որ սրահում ամեն շաբաթ դասընթացի է հաճախում ավելի քան 250 երեխա: Մշակույթի կենտրոնը Հայկական կազմակերպությունների համակարգման կենտրոնակայանն է:
Արցախյան պատերազմի ժամանակ այն համակարգում էր Մարսելից և երկրի հարավից դեպի Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությունը: