«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ուկրաինայում ամեն օր համազգային լռության րոպե կանցկացվի

28/03/2022

«Ուկրինֆորմ»-ի փոխանցմամբ՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու թիվ 143/2022 հրամանագրի համաձայն՝ ամեն օր ժամը 9:00-ին լռության րոպե կանցկացվի, այդ մասին կհայտարարվի բոլոր լրատվամիջոցներով։

«Ուկրաինայի պետական ​​ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության համար մարտական ​​առաջադրանք կատարելիս զոհված զինվորների, զինված ագրեսիայի հետևանքով զոհված խաղաղ բնակիչների օրհնյալ հիշատակը, քաղաքացիական խիզախությունն ու անձնուրացությունը, տոկունությունն ու սխրագործությունը հարգելու նպատակով ամեն օր ժամը 9:00-ին լռության րոպե կանցկացվի, որը պետք է հայտարարվի բոլոր լրատվամիջոցներով՝ անկախ նրանց սեփականության ձևից»,- ասվում է փաստաթղթում։

Համաձայն հրամանագրի՝ նախարարների կաբինետին, մարզային և Կիևի քաղաքային պետական ​​վարչություններին հանձնարարվել է ապահովել համազգային լռության րոպե, այդ թվում՝ ուսումնական հաստատություններում։

Հրամանագիրն ուժի մեջ է մտել մարտի 16-ից։