«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՌՀ-ն և Global IT կազմակերպում են անվճար դասընթացներ Արցախյան պատերազմների մասնակիցների համար

23/06/2021

Հայ-Ռուսական համալսարանը և Global IT ընկերությունը «Նոր էջ» նախագծի շրջանակներում հայտարարում են անվճար դասընթացների ընդունելություն Ապրիլյան և Արցախյան պատերազմների մասնակիցների համար հետևյալ ուղղություններով՝

  • Վեբ ծրագրավորում (Frond-end, Back-end),
  • Ծրագրային լեզուներ (C++, C#, Java, Python),
  • Վեբ դիզայն (UI/UX, Figma, Illustrator, Adobe XD),
  • Բիզնես Կառավարում և Մարքեթինգ,
  • IT Անգլերեն,
  • Հաշվապահություն:

Դասընթացներն անցկացվելու են հայերենով, հեռավար (օնլայն) և առկա (օֆֆլայն) ձևաչափերով։ Առկա դասընթացները տեղի կունենան ՀՌՀ-ի Wolfram լաբորատորիայում։ Դասընթացների ավարտին կտրվեն սերտիֆիկատներ։
Խնդրում ենք դիմել մինչև հուլիսի 10-ը՝ գրանցվելով այս հղումով։
Լրացուցիչ հարցերի համար դիմել՝
Հեռ՝ +374 94 713733, +374 98 960959 (Telegram),
URL՝ www.facebook.com/Globalitc.am,
E-mail` ditedu@bb.ru։
ՀՌՀ մամուլի ծառայություն