«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Աշտարակի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

17/12/2020

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:

Դեկտեմբերի 16-ին հերթական դեպքը բացահայտել են ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները: 

Գիշերային շրջայցի ժամանակ քրեական հետախույզները Օհանավան գյուղից թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով «Հունդայի» մակնիշի իր մեքենայով հանդերձ՝ բերման են ենթարկել Երևան քաղաքի 40-ամյա մի բնակչի։

Մեքենայի զննությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով բուսական զանգված:

Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը թմրամիջոց է, իր օգտագործման համար քաղել և պատրաստել է վայրաճ կանեփի թփերից:

Նշանակվել է փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

1Lurer.am