«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ն չի ցանկանում չհիմնավորված հակառուսական պատժամիջոցներ սահմանել.Պսակի

08/05/2021

Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին հայտարարել է, որ Վաշինգտոնը չի ցանկանում նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, սակայն հիմքեր լինելու դեպքում նման քայլի իրավունք է վերապահում իրեն։
Ճեպազրույցի ընթացքում նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն ապրիլին սահմանափակումներ է մտցրել, սակայն թողել է մանևրումի առավելագույն հնարավորություն։
«Ոչ ոք չի ցանկանում իրավիճակը հասցնել այդտեղ, սակայն մենք մեզ նման իրավունք ենք վերապահում, եթե դա արդարացված է», – ավելացրել է Պսակին:
Նրա խոսքերավ՝ ԱՄՆ-ը երկարաժամկետ հեռանկարում ակնկալում է ավելի կանխատեսելի և կայուն հարաբերությունների կառուցում Ռուսաստանի Դաշնության հետ: Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը պատրաստ է պաշտպանել ազգային շահերը և միջոցներ կիրառել, եթե ձեռնարկվեն «ԱՄՆ ինքնիշխանությունը խաթարելու» քայլեր: