«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

AFP. «Էրդողանը չի կարևորել ԱՄՆ-ի գլխավոր դիվանագետին»

07/11/2023

Ֆրանսիական լրատվական «AFP» գործակալության հրապարակումը թուրքական մամուլում աչքի է ընկել «ուշագրավ» նորությամբ:

Մասնավորապես  հրապարակման մեջ անդրադարձ է կատարվել նոյեմբերի 6-ին Անկարայում տեղի ունեցած Թուրքիայի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարների Հաքան Ֆիդանի և Էնթոնի Բլինքենի հանդիպմանը:

Ֆրանսիական գործակալության հրապարակման գլխագրում գրված է եղել՝ «Բլինքենն Անկարայում փորձում է մեղմացնել Թուրքիայի զայրույթը», իսկ բուն տեքստի մեջ «Բլինքենի Անկարա այցը դժվար է անցնելու»:

Բացի այդ, անդրադարձ էր կատարվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ռիզե նահանգ կատարծ այցին: Այս կապակցությամբ գործակալությունը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ մինչ Բլինքենն Անկարայում է, Էրդողանը շրջում է Ռիզեյում:

«Էրդողանը, ով հանդիպում չի ունեցել Բլինքենի հետ, չկարևորելով ԱՄՆ-ի գլխավոր դիվանագետին, մեկնել է Թուրքիայի հյուսիս-արևելք»: 
Հիշեցնենք, որ Բլինքենը Թուրքիայի մայրաքաղաք էր այցելել նոյեմբերի 5-ին: Այցի շրջանակներում պլանավորված էր հանդիպում Ֆիդանի հետ, որտեղ կողմերը պետք է քննակեին Պաղեստինի Գազայի հատվածի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները: 

https://www.ermenihaber.am/