«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանը Ռուսատանի «վերջնագրին» (արտահոսքով)հայտնվել է մամուլում

02/02/2022

Իսպանական El Pais թերթը հրապարակել է Ռուսաստանի անվտանգության առաջարկներին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գաղտնի պատասխանի տեքստը։ Թերթը երկու փաստաթուղթ է ստացել անգլերեն լեզվով՝ չորս էջանոց ՆԱՏՕ-ի պատասխանը և հինգ էջանոց պատասխանը Բայդենի վարչակազմից:

Պատասխանում գլխավորն է՝ նախքան երաշխիքներ պահանջելը, զորքերը դուրս բերեք Վրաստանից, Ուկրաինայից և Մոլդովայից, որտեղ նրանք գտնվում են առանց այդ երկրների իշխանությունների հրավերի։

Քիչ ավելի մանրամասն

ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հայտարարել են, որ չեն ցանկանում առճակատում Ռուսաստանի հետ, բայց չեն գնա զիջումների իրենց համար սկզբունքային հարցերի շուրջ:
ԱՄՆ-ի պատասխանում ասվում է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է քննարկել  Ռուսաստանի հետ փոխադարձ պարտավորությունները՝ սահմանափակելու հարձակողական հրթիռային համակարգերի և ուժերի տեղակայումն Ուկրաինայում, ինչպես նաև երկխոսություն սկսել միջին և փոքր հեռահարության հրթիռների ոլորտում սպառազինությունների վերահսկման հարցերի շուրջ։

Բացի այդ, Միացյալ Նահանգները պատրաստ է.
Ռուսաստանի հետ քննարկել վստահության միջոցները Եվրոպայում զորավարժությունների համար.
Սկսել երկխոսություն սպառազինությունների վերահսկման շուրջ՝ Ղրիմից, Մերձդնեստրից, Հարավային Օսիայից և Աբխազիայից զորքերի և խաղաղապահների դուրսբերման դիմաց.
Շարունակել աշխատանքը Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում.
Շարունակել քննարկել անվտանգության խնդիրները և դրանց մեկնաբանումը Ռուսաստանի կողմից.
Տրամադրել ռուսական տեսչություններին մուտք գործել Ռումինիայի հակահրթիռային պաշտպանության օբյեկտներ՝ ռուսական օբյեկտները ստուգելու դիմաց.
Ապագա սպառազինությունների վերահսկման համաձայնագրերում ներառել միջուկային համակարգերի նոր տեսակներ.
Դիտարկենք լրացուցիչ միջոցներ Ռուսաստանի հետ ծովում և օդում միջադեպերը կանխելու համար։

«ԱՄՆ կառավարության դիրքորոշումն այն է, որ առաջընթաց այս հարցերում [զինաթափումը և երկկողմ վստահությունը] կարելի է ձեռք բերել միայն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սպառնալից գործողությունների դեէսկալացիայի համատեքստում», - ասված է ԱՄՆ պատասխանում (մեջբերում է Huffingtonpost-ից):

Բացի այդ, ամերիկացիները նշել են, որ հենց Ռուսաստանն է խախտել երկու երկրների համագործակցության հիմքում ընկած վստահությունը և «վիճարկել համաշխարհային և եվրատլանտյան անվտանգության ճարտարապետության հիմնարար սկզբունքները»։