«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրաքի հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է ավելի քան 50 մարդ

13/07/2021

Իրաքի Նասիրիա քաղաքի հիվանդանոցում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մահացել է ավելի քան 50 մարդ, մարմնական աստիճանի տարբեր վնասվածքներ է ստացել 67 հոգի՝ փոխանցում է BBC-ն:

Հրդեհի պատճառն անհայտ է: Հիվանդանոցում բուժում են ստացել կորոնավիրուսով վարակված հիվանդները: Իրաքի խորհրդարանի խոսնակը Թվիթերում գրառում է կատարել ու նշել, որ հրդեհը մարդկային կյանքերը պաշտպանելու գործում հստակ ձախողում է, հետևաբար՝ ժամանակն է վերջ դնել աղետալի իրավիճակին: