«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ղրիմը Միացյալ Նահանգներին հորդորում է Ալյասկան վերադարձնել Ռուսաստանին

08/05/2021

Ղրիմի հարցով ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը Ռուսաստանի ներքին գործերին միջամտել է նշանակում և նրա օրինական տարածքների նկատմամբ ոտնձգություն է: «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ղրիմի խորհրդարանի ժողովրդական դիվանագիտության և ազգամիջյան հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Յուրի Գեմպելը:

Հայտարարությամբ նա մեկնաբանել է Facebook-ում ամերիկյան պետդեպարտամենտի ռուսալեզու էջում հրապարակված գրառումը, որում Վաշինգտոնը Ռուսաստանին կոչ էր անում Ուկրաինային վերադարձնել թերակղզու նկատմամբ լիարժեք վերահսկողությունը:

«ԱՄՆ-ը շարունակում է անտրամաբանական և պատմականորեն անգրագետ հայտարարություններ ներկայացնել Ռուսաստանի պատմական տարածքը՝ Ղրիմը Ուկրաինայի վերահսկողությանը տակ վերադարձնելու մասին: Աշխարհում բոլորը լավ գիտեն, որ թերակղզին ռուսական էր և սխալմամբ Ուկրաինայի մաս էր կազմում: Եվ եթե ԱՄՆ-ն այդքան ցանկանում է պատմական և տարածքային արդարություն, ապա կարող է օրինակ ծառայել ամբողջ աշխարհին և Ռուսաստանին վերադարձնել Հյուսիսային Ամերիկայում նրա պատմական տարածքները՝ Ալյասկան»,- ասել է լրատվական գործակալության զրուցակիցը:

Ալյասկան ԱՄՆ-ի հյուսիսային և ամենամեծ նահանգն է: Այս տարածքը հայտնաբերվել է ռուսական արշավախմբի կողմից 1732 թվականին: Այնուամենայնիվ, Ռուսաստանի կայսրության և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև կնքված գործարքի արդյունքում Ալյասկան 1867 թվականին վաճառվեց վերջինիս: