«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանի ՊՆ-ի տարածած լուրը ապատեղեկատվություն է․ Արցախի ՊՆ

13/10/2021

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված «լուրը», համաձայն որի, հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ ուժերը իբր կրակ են բացել «ոչ ռազմական բեռներ» տեղափոխող ավտոշարասյունը ուղեկցող ադրբեջանական ռազմական ոստիկանության ավտոմեքենայի վրա և վնասել այն, լրիվությամբ ապատեղեկատվություն է և նպատակ է հետապնդում ոչ միայն արհեստական լարվածություն ստեղծել տարածաշրջանում այլև ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության նշանակությունը:

ՊԲ ստորաբաժանումները ամբողջովին հավատարիմ են մնում հրադադարի պահպանման ռեժիմին»: