«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Զելենսկին խոստացել է չհրետակոծել Ռուսաստանի տարածքը

14/06/2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի հրետակոծի Ռուսաստանի Դաշնության տարածքը արևմտյան զենքով։ Այս մասին խոսվել է Զելենսկու հետ դանիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

«Մենք շահագրգռված չենք խաղաղ բնակիչների գնդակոծմամբ, մենք ահաբեկիչներ չենք, որ գնդակոծեն քաղաքացիական թաղամասերը: Մենք նորմալ մարդիկ ենք, մեզ այս զենքն է պետք մեր երկիրը ազատագրելու համար։ Շատ տեղերում, որտեղ կենտրոնացած են մեր զորքերը, ռուսական խմբավորման հեռավորությունը 100 կմ-ից ավելի է... Ինչպե՞ս կարող ենք կրճատել այս հեռավորությունը։ Մեզ համապատասխան զենք է պետք»,- ասաց նա։

Զելենսկու խոսքով՝ ուկրաինացի զինվորականները պետք է կռվեն և կարողանան գոյատևել։

«Ամեն ինչ շատ պարզ է՝ մեզ պետք է զենք, որն աշխատում է հենց այդպիսի հեռավորության վրա, և մենք աշխատում ենք մեր հողի վրա, մեր օկուպացված հողի վրա, այլ ոչ թե ռուսական պետության տարածքում», - հավելել է նախագահը։