«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հարյուրավոր լոսանջելեսահայեր հավաքվել են Գլենդելում՝ ի պաշտպանություն Արցախի

05/04/2022

Հարյուրավոր լոսանջելեսահայեր հավաքվել են Գլենդելում Հայաստանի հյուպատոսության մոտ՝ ի պաշտպանություն Արցախի և Արցախի հայաթափումը կանխելու Հայաստանի ժողովրդի ջանքերի։ Այս մասին հայտնում է ՀՅԴ ԱՄՆ արևմտյան շրջանային հանձնախմբի ներկայացուցչությունը ֆեյսբուքյան իր էջում։

Հավաքվածները հստակ արտահայտել են իրենց ուղերձը. դեմ են ցանկացած սցենարի, ուր Արցախը Ադրբեջանի մաս է, քանի որ պատմությունը ցույց է տալիս, որ դա կլինի հերթական ցեղասպանության նախադրյալը։