«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինչ-որ մութ, կամ ավելի ճիշտ մԱԶութ ուժեր սարքել են ներքաղաքական վիդեո. Չալաբյան

09/11/2020

Կիբերանվտանգության փորձագետ Ալեքսեյ Չալաբյանն անդրադարձել է Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի վերաբերյալ կատարված կեղծ նամակագրությանը։

«Ինչ-որ մութ, կամ ավելի ճիշտ մԱԶութ ուժեր սարքել են ներքաղաքական վիդեո, որին սկզբից ես էլ քիչ էր մնում ինքս հավատայի։ Եվ որին հավատացել են տեխնիկապես և մեդիագրագետ ֆրենդերս։

ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն, կոչ եմ անում ստուգել ովքեր և ինչ կողմերի դրդմամբ են պատերազմական իրավիճակում ներքաղաքական բախումներ հրահրում, հայերին հանում հայերի դեմ, և ովքեր էին իրականում վերջին բառերով հրապարակավ արտահայտվում երկրի ղեկավարի, առաջին տիկնոջ, իրենց զավակի և ՀՀ ՊՆ ներկայացուցչի մասին, դա վերագրելով այլ մարդու։

Տեսանյութի կեղծված լինելու անժխտելի ապացույցը, ստորև սքրինշոթում, կհասկանա Համացանցի ցանկացած գրագետ օգտագործող։

––լրացում––

Սա միակ կիքսը չի։ Եթե նայենք այս հոլովակի նշված վայրկյաններին ու ուշադրություն դարձնենք նամակների ամսաթվերին, կտեսնեք սենց ամսաթվեր՝

0:22 "5 Nov 2020, 21:03"

0:53 "We, 28 Oct, 07:23"

1:00 "2 Nov 2020, 00:49"

Նկատենք, որ՝

* ամսաթվերի ֆորմատը տարբերվում է, նամակից նամակ

* Gmail-ը միշտ շաբաթվա օր է դնում այստեղ, մինչ ամսաթվի մնացած մասը

* Gmail-ը շաբաթվա օրը 3 տառանոց հապավումով է նշվում՝ "Wed" ոչ թե երկտառ "We" ինչպես ֆեյք վիդեոյում։

Չկա նույն էջում, ինտերֆեյսի նույն հատվածում ամսաթիվ ֆորմատի նման անհամապատասխանության «բնական» բացատրություն։ 99.9% վստահությամբ, կարող եմ պնդել, որ Էջի պարունակությունը ձեռքով ձևափոխվել է։

Սա նաև պատասխանում է այս հարցին, թե «ի՞նչ է նստել մի ամիս հա նամակ էին ուղարկում, որ սենց բան հավաքեն»։ Ոչ, մի ամիս ամեն օր չեն աշխատել իհարկե։ Ձևափոխել են նամակների ամսաթվերը ձեռքով՝ համապատասխանացնելով ֆեյքերի գրառումների ժամերին։

Ցանկացած դպրոցական կարող է այս «ֆոկուսը» կրկնի ու էկրանից նման վիդեո անի։

Ֆոկուսը ունի սակայն մեկ թույլ կողմ։ Նամակների ցանկում ձևափոխեցիք, ամեն ինչ ճիշտ է երևում, սակայն հենց նամակը բացեցիք, ողջ «մագիան» կորելու է՝ ցուցադրվելու է իրական նամակը՝ իրական ամսաթվերով, ուղարկողով, բովանդակությամբ։

Դա էլ կարելի է կեղծել, բայց արդեն շատ ավելի փորձ ու գիտելիք է պահանջում։

Ու ստեղ օգնության է հասնում հին ու բարի մոնտաժը, իր ամենապապական իմաստով։ Սկզբից նկարում ենք նամակների ցանկի վիդեոն, հետո նկարում ենք 3 նամակները, հետո 3 նամակների հատվածները տեղադրում ենք ընդհանուր ցանկի արանքներում, իբր քլիք ենք արել ու նամակ բացել։

Ուշադիր նայեք՝ 00։15, 00։50, 00։58 վայրկյաններին տեղի ունեցող «անցումներին»։ Ամեն նամակ բացելուց կտեսնեք, որ պատկերը թռնում է, նկարահանման անկյունը փոխվում է, ու ոչ էլ առանձնապես փորձել են թաքցնել մոտնաժի հետքերը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Չալաբյանը։

Հիշեցնենք՝ Արա Սաղաթելյանի փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել կեղծ նամակագրություն վերագրած անձի դեմ