Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 117 տրանսպորտային միջոց
20/01/2021
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ հունվարի 19-ից 20-ը Երևան քաղաքում, Արագածոտնի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Վայոց ձորի մարզերում գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 18 դեպք։
Ավտոճանապարհներին արգելափակվել է 117 տրանսպորտային միջոց։ Փրկարարներն արգելափակումից դուրս են ավտոմեքենաները և անվտանգ տարածք տեղափոխվել 53 քաղաքացու:
ՀՀ ԱԻ նախարարություն-ը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: