«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լեհաստանում Ռուսաստանի օգտին լրտեսելու կասկածանքով Իսպանիայի քաղաքացի է ձերբակալվել

04/03/2022

Լեհաստանի ներքին անվտանգության գործակալությունը արտասահմանյան հետախուզական գործունեությանը մասնակցելու կասկածանքով Իսպանիայի քաղաքացու է ձերբակալել, հաղորդում է Reuters-ը։

Գործակալության հայտարարության մեջ ասվում է, որ փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը ռուսական ռազմական հետախուզության գործակալ է ձերբակալվել Պշեմիսլում՝ Լեհաստանի եւ Ուկրաինայի սահմանից ոչ հեռու։

Գործակալությունը հայտնել է, որ «այդ մարդը գործողություններ է իրականացրել՝ ելնելով Ռուսաստանի շահերից, ճանապարհորդել է Եվրոպայում ու այլ երկրներում՝ լրագրող ձեւանալով»։

Նշվում է, որ տղամարդը կալանքի տակ կմնա երեք ամիս, իսկ եթե մեղքն ապացուցվի, նրան մինչեւ 10 տարվա ազատազրկում կսպառնա։