«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայի նախկին ԱԳ նախարարը հանդիպումներ է ունեցել Բաքվում

05/04/2024

Թուրքիայի նախկին արգործնախարար, Հյուսիսատլանդյան դաշինքի (ՆԱՏՕ) խորհրդարանական վեհաժողովի թուրքական պատվիրակության նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) Անթալիայի պատգամավոր Մևլյութ Չավուշօղլուի գլխավորած պատվիրակությունը Ադրբեջանում մի շարք հանդիպումներ է անցկացրել:

Նա հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբե Գաֆարովայի, արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև անցկացրել մի շարք ոչ քաղաքական քննարկումներ:

Ադրբեջանի խորհրդարանում ունեցած հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացված ծրագրերին, երկու երկրների խորրդարանների միջև առկա համագործակցությանը, միջազգային խորհրդարանական կառույցների հետ հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդրի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Ադրբեջանի նկատմամաբ ունեցած վերաբերմունքին:

Չավուշօղլուն հայտնել է նաև Թուրքիայի մշտական աջակցությունն Ադրբեջանին և նշել դրա շարունակական լինելու մասին:

Չավուշօղլուն և թուրքական պատվիրակության այլ անդամներ Ադրբեջանի խորհրդարանում առանձին հանդիպումներ են ունեցել նաև ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի և ԵԽԽՎ-ի պատվիրակությունների հետ:

Բայրամովի հետ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակին և վերջին զարգացումներին:

Հանդիպմանը Բայրամովը շնորհակալություն է հայտնել Չավուշօղլուին երկու երրի միջև առկա ամուր հարաբերություններում նրա ունեցած ներդրման համար:

Չավուշօղլուն մտքեր է փոխանակել նաև Բաքվում գտնվող թուրքական տուրիստական ընկերությունների ղեկավար անձնակազմի և ապրիլի 5-ին Ադրբեջանում մեկնարկելիք «Եվրոպական օլիմպիական խաղերի» ընտրական փուլում Թուրքիան ներկայացնող ըմբիշների պատվիրակության հետ:

Նշվում է, որ Չավուշօղլուին Ադրբեջանում ունեցած հանդիպումներում ուղեկցել են ԱԶԿ-ի Էդիրնեի պատգամավոր Ֆաթմա Աքսալը, գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) Էսքիշեհիրի պատգամավոր Ութքու Չաքըրյօզերը և Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիդ Բաղջըն: