ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԿ-Ն ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐԵԼ
18/11/2020
Ռուսաստանի Քննչական կոմիտեն հեռակա մեղադրանք է առաջադրել չորս ահաբեկիչների, որոնք կապված են Սիրիայում ռուս օդաչու Ռոման Ֆիլիպովի սպանության հետ։ Այս մասին հայտարարել է ՔԿ ներկայացուցիչ Սվետլանա Պետրոնկոն։
Ըստ հաղորդման, բոլոր չորս ահաբեկիչները պատկանում են «Ջըբհատ ան-Նուսրա» խմբավորմանը, որը այսօր կոչվում է «Թահրիր աշ-Շամ»։ Նրանց հանդեպ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Քննչական մարմինը դիմելու է դատարան, նրանց հանդեպ հեռակա խափանման միջոց ընտրելու համար։