«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌԴ-ում արձագանքել են Ուկրաինայում իրավիճակի ռազմական լուծման մասին Բորելի խոսքերին

09/04/2022

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Ուկրաինայում իրավիճակի ռազմական լուծման մասին խոսելուց հետո պետք է անհապաղ պաշտոնանկ արվի Եվրամիության երկրների կողմից, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:

«Բորելը պետք է անհապաղ պաշտոնանկ արվի Եվրամիության երկրների կողմից։ Նրա պարտքն է խնդրի լուծումը գտնել դիվանագիտական ճանապարհով»,- գրել է Դումայի նախագահը իր Telegram ալիքում։

Վոլոդինի խոսքով՝ բոլորին ի սկզբանե հասկանալի էր, թե ինչ դեր է հատկացնում Վաշինգտոնն ու Բրյուսելը։

«Այսօր Արևմուտքը բացահայտ հայտարարեց իր նպատակի մասին, այն, ինչին նրանք տարիներ շարունակ գնում էին ՝ զենք մատակարարելով Ուկրաինա և աջակցելով նացիստական գաղափարախոսությանը։ Պատերազմը մինչեւ վերջին ուկրաինացին դարձել է Եվրամիության և ՆԱՏՕ ի երկրների պաշտոնական քաղաքականությունը»,- ընդգծել է Պետդումայի խոսնակը։

Ապրիլի 8-9-ը Ուկրաինա կատարած այցի արդյունքներով Բորելը Twitter-ում գրել է Ուկրաինային լիակատար աջակցության մասին, այդ թվում՝ զենքի մատակարարման տեսքով, և հավելել, որ այդ պատերազմը «պետք է հաղթվի մարտի դաշտում»: Այսպիսով, ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ նման մակարդակի եվրոպացի պաշտոնյան բացահայտ հանդես է եկել ռազմական, այլ ոչ թե զինված հակամարտության դիվանագիտական լուծման օգտին: