«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գրագողության մեջ կասկածվող Դիանա Գալոյանը ՝ Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր. Կառավարությունը հաստատեց ընտրության արդյունքները

17/12/2020

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 17-ի նիստում հաստատել է «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Դիանա Ռոբերտի  Գալոյանի ընտրության արդյունքները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին հանձնարարվել է օրենքով սահմանված կարգով Դիանա Ռոբերտի  Գալոյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ռեկտորի մրցույթն ընթացել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կանոնադրության և կառավարման խորհրդի կողմից հաստատված ռեկտորի ընտրության ընթացակարգին համաձայն: Նիստին մասնակցել է խորհրդի 32 անդամներից 27-ը: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած խորհրդի 26  անդամների քվեները բաշխվել են հետևյալ կերպ՝

Դիանա Գալոյան՝ 22 կողմ,  Տիգրան Մարտիրոսյան՝ 1 կողմ, «բոլորին դեմ եմ»՝ 3 քվեաթերթիկ:

Խորհուրդը  քվեարկության արդյունքների հիման վրա նիստին ներկա խորհրդի անդամների միաձայն որոշմամբ ընդունել է Դիանա Ռոբերտի Գալոյանին ռեկտոր ընտրելու մասին որոշում: