«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵՄ․ Լուկաշենկոն Բելառուսի լեգիտիմ նախագահը չէ

24/09/2020

«Եվրամիությունը Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի օրինական նախագահ չի ճանաչում», - նշված է դաշինքի 27 անդամների կողմից այսօր ընդունված համատեղ հայտարարության մեջ։

ԵՄ անդամ պետությունները խստորեն քննադատում են Լուկաշենկոյի երեկ կայացած երդմնակալության արարողությունը։ «Այդ այսպես կոչված երդմնակալությունը և նախագահական նոր մանդատը, որին հավակնում է Ալեքսանդր Լուկաշենկոն, զուրկ են ժողովրդավարական լեգիտիմությունից։ Այդ քայլը ուղղակիորեն հակասում է Բելառուսի բնակչության մի զգալի մասի կամքին, որն արտահայտվել է ընտրություններից հետո անցկացված բազմաթիվ աննախադեպ և խաղաղ ցույցերի միջոցով», - հայտարարում են ԵՄ ներկայացուցիչները։

Կառույցի ղեկավարների համոզմամբ՝ «Լուկաշենկոյի երդմնակալությունը նպաստելու է Բելառուսում քաղաքական ճգնաժամի հետագա խորացմանը»։

Փոխանցում է Azatutyun.am-ը: