«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՅՑ ԹՈՒՐՔԻԱ ՉԻ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ․ ԱԳՆ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ

05/02/2022

ՀՀ արտաքին գործերի նախարար Վահան Հունանյանը հայտնում է․
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի դիվանագիտական համաժողովին չի քննարկվում»։
Հավելենք, որ «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով Ahaber հեռուստաալիքին, հայտնել է, որ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտին կայցելի Թուրքիա։
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին, առցանց ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր․ «Հավանականությունը մեծ է, որ Հայաստանը կընդունի Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը։
Ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից, բայց առաջին հանդիպումից հետո մեծանում է հավանականությունը, որ ՀՀ-ն կընդունի այդ հրավերը։ Խոսակցություն է սկսվել և անտրամաբանական կլինի, եթե մենք խոսելու այդ առիթը և հնարավորությունը բաց թողնենք։ Առավել ևս, որ մենք ավելի լայն համատեքստում քննարկումներ իրականացնելու հնարավորություն կունենանք»,-նշել էր նա։