ՏԵՍԱՆՅՈՒԹ․Բերձորում բռնկված հրդեհը արցախցի հրշեջների հետ միասին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մարել են նաև ադրբեջանցի հրշեջները
21/08/2022
Երկու օր առաջ Բերձորում անհայտ անձիք հրկիզել են դպրոցամերձ երկու բարձրահարկի տանիքներ և Սուս գյուղի հարակից անտառաշերտը։
Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում պատմեց Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության անդամ, բերձորցի Կարեն Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ արցախցի հրշեջների հետ միասին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ հրդեհը մարելու էին եկել նաև ադրբեջանցի հրշեջները։