«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Բերձորում բռնկված հրդեհը արցախցի հրշեջների հետ միասին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մարել են նաև ադրբեջանցի հրշեջները

21/08/2022

Երկու օր առաջ Բերձորում անհայտ անձիք հրկիզել են դպրոցամերձ երկու բարձրահարկի տանիքներ և Սուս գյուղի հարակից անտառաշերտը։

Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում պատմեց Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության անդամ, բերձորցի Կարեն Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ արցախցի հրշեջների հետ միասին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ հրդեհը մարելու էին եկել նաև ադրբեջանցի հրշեջները։