«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ը «սպառնալիքների» և «հակառուսական քաղաքականության» գլխավոր աղբյուր՝ ՌԴ նոր հայեցակարգում

31/03/2023

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգի մասին, որում «սպառնալիքների» և «հակառուսական քաղաքականության» գլխավոր աղբյուր է նշվում ԱՄՆ-ը։

Հայեցակարգում Ռուսաստանը ներկայացված է որպես «յուրօրինակ պետական-քաղաքակրթություն, որը համախմբել է ռուս ժողովրդին և այլ ժողովուրդներին, որոնք մաս են կազմում ռուսական աշխարհի մշակութային և քաղաքակրթական համայնքին»:

Ռուսաստանն, ըստ այդ փաստաթղթի, գլխավոր նպատակ է հռչակել «ավանդական արժեքների» պաշտպանությունը։