Շուշիի հատվածում ադրբեջանցիների ուղղությամբ պայթուցիկ սարք նետած անձը կփոխանցվի հայկական կողմին. Արցախի ՄԻՊ
13/11/2021
Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհի Շուշիի հատվածում նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան արձանագրված դեպքի առնչությամբ Արցախի Հանրապետության քաղաքացին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում։ Այս մասին հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
«Ռուսական կողմի հետ քննարկումներում ստացել ենք պարզաբանում, որ Արցախի քաղաքացին իրենց մոտ է տարվել անվտանգության նկատառումներից ելնելով և առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այցելելու է քաղաքացուն անհրաժեշտ իրավական աջակցություն տրամադրելու համար։
Հավելյալ տեղեկություններ կտրամադրենք առաջիկայում»,-գրել է նա: