«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բայդենի վարչակազմը խստացնում է Իրանի դեմ պատժամիջոցները

09/12/2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը խստացնում է Իրանի դեմ պատժամիջոցները՝ հաջորդ շաբաթ բարձրաստիճան պատվիրակություն ուղարկելով Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը, փոխանցում է Reuters-ը։

Պատվիրակությունը, որի կազմում կլինի ԱՄՆ գանձապետարանի արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակի ղեկավար Անդրեա Գացկին, կնախազգուշացնի ԱՄԷ բանկերին, որոնք բիզնես են վարում Իրանի հետ եւ չեն ենթարկվում պատժամիջոցներին։

Մինչ այդ Վիեննայում բանակցություններ են ընթանում իրանական միջուկային գործարքը վերսկսելու շուրջ, սակայն մինչ այժմ դրանք ոչ մի առաջընթաց չեն գրանցել։ Եթե բանակցություններում առաջընթաց չգրանցվի, ԱՄՆ-ն կարող է պատվիրակություններ ուղարկել մի քանի այլ երկրներ՝ Իրանի վրա տնտեսական ճնշումը մեծացնելու համար, նշում է WSJ-ը։

Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի պաշտպանության նախարարները հինգշաբթի կքննարկեն հնարավոր զորավարժությունները՝ պատրաստվելու Իրանի միջուկային օբյեկտները ոչնչացնելու վատագույն սցենարին, եթե դիվանագիտությունը ձախողվի։ Այս մասին ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան: