«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իմ որոշումն է, որ մեր ԱԳ նախարարը պիտի մնա Երևանում. Արցախի նախագահ

03/07/2023

Հունիսի 29-ին Արցախի Հանրապետության ԱԺ-ում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ պատգամավորները  հարց են ուղղել նրան այն մարդկանց վերաբերյալ, որոնք Արցախի համար ծանր օրերին Արցախում չեն, նրանց մի մասը զբաղեցնում է բարձր պաշտոններ։

Հարցին ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանը նախ ասել է, որ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներից միայն մեկն է, որ գտնվում է Հայաստանում՝ Արցախի ԱԳ նախարարը։

«Դա իմ որոշումն է, որ մեր ԱԳ նախարարը պիտի մնա Երևանում՝ հաշվի առնելով իրավիճակը։

Իրականում մտածում եմ, որ մենք շատ խիստ որոշումներ պետք է կայացնենք։ ԱԱԾ-ին հանձնարարել եմ բարձրաստիճան պաշտոնյաների՝ բաժնի պետերից մինչև նախագահ, կա հիմնավորում, որ բացակայում են, կա չհիմնավորվածություն, որ  ընտանիքի անդամներին տեղափոխել են, դա գնահատվելու է ոչ արդյունավետ, և իմ կողմից լինելու են որոշումներ։