Այն երկիրը, որը վնասում է իմ երկրին, չի կարող լինել մեր ռազմավարական ընկերը․ Թանջու Օզջան
03/02/2022
Քեմալիստական կուսակցության անդամ Բոլուի քաղաքապետ Թանջու Օզջանը (նկարում ձախից) մեկնաբանել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի (աջից) հաճախակի հանդիպումները Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ դեսպանների հետ։ Քաղաքական գործիչն իր կուսակիցին անուղղակիորեն անվանել է իմպերիալիստների ծառա։ Տեղեկացնում է Generalnews.am-ը։
«Ես հակաիմպերիալիստ եմ. Այն երկիրը, որը վնասում է իմ երկրին, չի կարող լինել մեր ռազմավարական ընկերը. Ես խոսում եմ նաև մեր կուսակցության պաշտոնյաների հետ։ Ամերիկան միշտ եղել է Թուրքիայի թշնամին. Այսօր ես այս պաշտոնում եմ, վաղը կլինեմ մեկ այլ, բայց Ամերիկայի հետ գործ չունեմ։ Ես իմպերիալիստների ծառան չեմ դառնա».