«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լավրովը կժամանի Երևան, որտեղ կքննարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի կատարման ընթացքը

05/05/2021

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի կժամանի Երեւան, որտեղ մայիսի 6-ին նախատեսված են հանդիպումներ Հայաստանի ղեկավարության հետ: Այնուհետև, մայիսի 10-11-ը, աշխատանքային այցով Բաքու կմեկնի Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերով, շփումների ընթացքում նախատեսվում է «մանրակրկիտ քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ»: Բայց բանակցությունների գերակա թեման կլինի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ առկա համաձայնագրերի իրականացումը: «Առաջնահերթ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. Նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների իրականացման գործնական ասպեկտներին», - ասաց ախարովան:
Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ Լավրովի ակտիվ շփումների առարկան: Ապրիլի 1-ին նա Մոսկվայում առանձին հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արա Այվազյանի հետ: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը քննարկվել է նաեւ Լավրովի եւ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ: Ապրիլին նույնպես ՌԴ նախարարը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Դեյվիդ Բիսլիի հետ քննարկել էր համագործակցությունը՝ Ղարաբաղում՝ հակամարտության գոտում զոհերին օգնություն ցուցաբերելու հարցում:
Մանրամասներ
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան