«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արայիկ Հարությունյանի ավտոշարասյանը հարվածելու մասին տեղեկատվությունը բացարձակ սուտ է. Դավիթ Բաբայան

01/11/2020

 Որոշ տելեգրամ ալիքներով տարածվող տեղեկատվությունն այն մասին, թե իբր հակառակորդը հարվածել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ավտոշարասյանը, բացարձակ սուտ է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Armenpress|Türkçe տելեգրամ ալիքը, այս մասին հայտնել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

Լրացում. տեղեկատվությունը հերքել է նաև Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: Նա ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ադրբեջանական լրատվամիջոցները կրկին կեղծ տեղեկատվություն են տարածում, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին թիրախավորել են՝ խոցելով ինչ-որ մեքենաների շարասյուն, որի մեջ է եղել նաև նախագահին սպասարկող մեքենան: Նախ՝ որևէ շարասյուն չեն խոցել, և դա ևս թշնամու վառ երևակայության արդյունքն է, երկրորդ՝ պետք է հերթական անգամ հիասթափեցնեմ ադրբեջանական ապաշնորհ քարոզչամեքենային, քանի որ նախագահն այս պահին լիարժեք կատարում է իր աշխատանքային պարտականությունները, որով պայմանավորված, անշուշտ, անդառնալի  վնասներ են կրում Արցախ ներխուժած թուրք-ադրբեջանա-ահաբեկչական հրոսակախմբերը»: