«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բաքուն և Մոսկվան քննարկել են սահմանի դեմարկացիայի հարցը

09/07/2021

Բաքուն և Մոսկվան բանակցությունների հերթական փուլ են անցկացրել ադրբեջանա-ռուսական սահմանի դեմարկացիայի շուրջ, հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:

«Հանդիպմանը քննարկվել են դեմարկացիայի գործընթացի շարունակությանը վերաբերող հարցեր, հաստատվել են դաշտային դեմարկացիոն աշխատանքների կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերը», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Սահմանային նշանների տեղադրումը կշարունակվի՝ համաձայն հանձնաժողովի 2021 թվականի աշխատանքային ծրագրի: