«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երևանի գրեթե բոլոր փողոցներում վթարներ են տեղի ունեցել, փողոցները պատշաճ չեն մաքրվում. քաղաքացիները ահազանգում են (տեսանյութեր)

19/01/2021

Այսօր վաղ առավոտից Երևանում առատ ձյուն է տեղում։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Այսօր վաղ առավոտվանից «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հատուկ տեխնիկան եւ աշխատակիցները ամբողջությամբ ներգրավված են ձնամաքրման աշխատանքների մեջ:
Գործի է դրվել համայնքային հիմնարկի 29 միավոր աղցան եւ ձնամաքրիչ տեխնիկան, 15 տրակտոր, 2 բեռնաթափ:
Ձնամաքրման գործին ներգրավված են նաեւ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները:
Աշխատանքներն ընթանում են բոլոր վարչական շրջաններում»:

Չնայած այս հանգամանքին, ArmDaily.am-ի խմբագրությունը քաղաքացիներից բազմաթիվ ահազանգեր է ստանում, որ Երևանի փողոցներում ոչ պատշաճ են մաքրման աշխատանքներ իրականացնում, իսկ որոշ մասերում էլ դեռևս չեն մեկնարկել մաքրման աշխատանքները։ Մասնավորապես քաղաքացիներից մեկը նշեց, որ Բագրևանդ փողոցը աղով ու ավազով մշակման աշխատանքները նոր են մեկնարկել, ընդ որում աղն ու ավազը լցնում են ձյան վրա՝ առանց փողոցը մաքրելու։

Մեկ քաղաքացի էլ նշում էր, որ Դավիթ Բեկ փողոցը գրեթե անանցանելի է, այնտեղ ոչ մի աշխատանք չի իրականացվել։ 

Բողոքներ կային նաև Գայի, Մյասնիկյան պողոտաներից, Սարալանջի փողոցից։ 

Նշենք, որ Երևանի գրեթե բոլոր փողոցներում այս պահին վթարներ կան։

Տեսանյութը այստեղ