«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թմրամիջոցների հետ կապված իրավիճակը մտահոգիչ է. Վահե Ղազարյան

29/05/2023

Թմրամիջոցների հետ կապված իրավիճակը մտահոգիչ է։ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:

«Ունենք հայտնաբերման դրական ցուցանիշներ, որը և՛ գոհացնող է, և՛ մտահոգիչ: Մտահոգիչ է  նրանով, որ շատ կան թմրամիջոցներ», -ասաց նա:
Ինչ վերաբերում է վերջին հայտնի դեպքերին, մասնավորապես, Հայաստան տեղափոխված  1 տոննա կոկաինի դեպքին, Ղազարյանն ասաց, թե, նախաքննությունից ելնելով, շատ բան  չի ներկայացնի:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցրերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ՆԳ նախարարից հետաքրքրվեց`ռուս գործընկերոջ հետ այս հարցը քննարկե՞լ է, այդ մարդիկ ինչպե՞ս են հատել ՀՀ պետական սահմանը:
Վահե Ղազարյանը վստահեցրեց՝ բավականի մեծ աշխատանքներ են տարվում, 2 օր առաջ  Հայաստանում էր ՌԴ Ներքին գործերի նախարարի առաջին տեղակալը, բավական երկար զրույց են ունեցել այս թեմայի շուրջ:
«Դրական արդյունքների մասին մոտ ժամանակներս հասարակությանը կիրազեկենք», - նշեց Ղազարյանը: