«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երևանը հերքում է Բաքվի պնդումը, թե հայկական կողմը կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

25/03/2023

Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե հայկական կողմը կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Ադրբեջանի ՊՆ-ը մասնավորապես նշել է, թե իբր մարտի 24-ի երեկոյան հայկական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու մի քանի ուղղություններում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: